Թուրքիայի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում Գյուլենի ֆինանսավորման մեջ կասկածվող ընկերություններում
Թուրքիայի ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում երկրում ձախողված պետական հեղաշրջման հետաքննության շրջանակում:
APF-ի տվյալներով` 1000 ոստիկան է մասնակցում երկրի 15 նահանգներում իրականացվող գործողություններին, ստուգայցեր են իրականացվում Ստամբուլի ավելի քան 100 հասցեներում: Արդեն իսկ տրվել է կալանավորման 180 հրաման:
Ոստիկանությունը որոնում է գործարարների և ընկերությունների, որոնք կասկածվում են ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ֆինանսավորման մեջ: Նրան թուրքական իշխանությունները համարում են հեղաշրջման կազմակերպիչ:
Նման ոստիկանական ստուգայցերի ընթացքում օգոստոսի 16-ին ձերբակալվել է ավելի քան 100 մարդ: