Բաժիններ՝

Դավիթ Սանասարյանի կոչը

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունը հայտնում է, որ Դավիթը կալանավայրից իր փաստաբանի միջոցով կոչ է հղել ժողովրդին` կապված Անդրիաս Ղուկասյանի հետ: Կոչում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շուրջ 18 օր է, ինչ իմ բախտակից, պայքարակից ընկերը` քաղաքական բանտարկյալ Անդրիաս Ղուկասյանը, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել: Նա իրեն սովի մատնած, չորս պատի մեջ միայնակ` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կռիվ է տալիս հանուն ազատության։

Հարգելի՛ ընկերներ, գիտեմ, որ այս պարագայում ձեզանից շատերն են անհանգստացած Անդրիասի առողջական վիճակով, սակայն անջատ-անջատ կոչեր անելն ու անհանգստանալն այս գործում ոչ մի օգուտ չեն բերի:

Ուստի, կոչ եմ անում` միավորվել Ազատության Հրապարակում, և համախմբված և մարդաշատ հրապարակով դիմել Անդրիաս Ղուկասյանին, որպեսզի նա դուրս գա հացադուլից և պայքարի իր բաժին էստաֆետը ժամանակավորապես հանձնի ձեզ:

Դիմում եմ որպես նախկինում հացադուլ արած քաղաքացի, որպես ձեր ընկեր` ես ինքս Անդրիասին անհատական կոչով չեմ դիմի, բայց կմիանամ ձեր միասնական կոչին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս