Օդ է բարձրացել աշխարհում ամենաերկար թռչող ապարատը՝ Airlander 10-ը

Աշխարհում ամենաերկար թռչող ապարատը՝ Airlander 10-ը, կատարել է իր առաջին թռիչքը, տեղեկացնում է BBC-ն:

Airlander 10-ը, որը համատեղում է ինքնաթիռն ու դիրիժաբլը, օդ է բարձրացել Անգլիայի Բերդֆորդշիրի կոմսության Քարդինքթոն օդանավակայանից: Օդանավի երկարությունը 92 մետր է, դա ութ մետրով երկար Է աշխարհում ամենամեծ ինքնաթիռից՝ Ան-224 «Մրիյա»-ից:

Ապարատի քաշը կազմում է 20 տոննա: Դրա մշակողները պնդում են, որ այն կարող է բարձրանալ վեց կիլոմետր եւ հասնել ժամում 148 կիլոմետր թափառքի: Օդանավը կարող է երկնքում մնալ մինչեւ հինգ օր, փոխադրել մինչեւ 10 տոննա բեռներ եւ վայրԷջք կատարել ջրի վրա:

Hybrid Air Vehicles-ում ասում են, որ Airlander 10-ը բազմանպատակային փոխադրամիջոց է: Այն կարելի է օգտագործել հետախուզության, կապի ապահվման, մարդասիրական օգնության առաքման, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների համար:

a1 a2 a3

Տեսանյութեր

Լրահոս