Բաժիններ՝

Լեհ բժիշկները հիվանդին հանել են 16-­ամյա կոմայից

Լեհաստանի բնակչուհուն հաջողվել է դուրս գալ 16­-ամյա կոմայից` կենտրոնական նյարդային համակարգի յուրահատուկ խթանիչի փոխպատվաստման միջոցով: Ինչպես փոխանցում է РИА Новости-­ն, տեղեկացրել է RMF ռադիոկայանը:

Ալեքսանդրա Յանչարսկայան կոմայի մեջ է հայտնվել 6 տարեկանում թթվածնաքաղցի պատճառով, ինչն էլ դեղեր ընդունելիս ջրով խեղդվելու հետևանք էր: Այս տարվա մայիսին հիվանդի մայրը` լեհ դերասանուհի Էվա Բլաշիկը, նախաձեռնել է դրամահավաք, որի արդյունքում լեհ և ճապոնացի բժշիկները նրա աղջկա կենտրոնական նյարդային համակարգ խթանիչ են փոխպատվաստել: Այդպիսի խթանիչներ տեղադրվել են նաև վեց այլ հիվանդների: Օգոստոսի սկզբին պարզ է դարձել, որ նրանցից մեկը դուրս է եկել կոմայից, Ալեքսանդրան արդեն երկրորդն է:

«Նա հայացքով հետևում է այն ամենին, ինչ տեղի է ունենում շուրջը, արձագանքում է այն ամենին, ինչը նրան դուր է գալիս, բարկությունն է արտահայտում, երբ ինչ­որ բանից դժգոհ է: Այսպիսի շփում առաջ չի եղել»,- ­հայտարարել է բժիշկներից մեկը: Բժիշկները, սակայն, նշում են, որ աղջիկը միանգամից չի քայլելու և խոսելու, կոմայի մեջ գտնվելու ըթնացքում նրա օրգանիզմում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք վերականգնման կարիք ունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս