Բաժիններ՝

«Ազատ դեմոկրատները» Թբիլիսիի քաղաքապետին աղբ են «նվիրել»

Վրաստանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Թբիլիսիի քաղաքապետին աղբով լի արկղ է «նվիրել», հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Արկղը քաղաքապետարան են տարել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության` Թբիլիսիի Գլդանի շրջանի մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Ամիրան Գիգուաշվիլին և կուսակցության երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները:

Արկղը կապված է եղել տոնական ժապավենով, որին ամրացված է եղել աղբ և գրություն. «Գլդանի բնակիչների նվերը` Թբիլիսիի քաղաքապետին»:

Նվերը քաղաքապետարանը չի ընդունել:

Ինչպես լրագրողներին հայտնել է Գիգուաշվիլին, աղբը երիտասարդական կազմակերպության անդամները հավաքել են Գլդանի լճի մերձակայքից, որն աղբավայրի է վերածվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս