«Ցավոք, մեր մյուս դյուցազուն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկուց». Գաբրիել Ղազարյան
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շնորհավորում եմ բոլորիս անկախ Հայաստանի Հանրապետության 2-րդ օլիմպիական ոսկին ունենալու համար:
Կեցցե՛ Արթուր Ալեքսանյանը, որ հնարավորություն տվեց մեզ զգալու օլիմպիական հաղթանակի բերկրանքը: Ցավոք, մեր մյուս դյուցազուն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկուց: Սակայն նա բոլորիս համար չեմպիոն է:
Շնորհավորում եմ նաև մեր մյուս մեդալակիրներին՝ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին: Ցավոք, Անդրանիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով զրկվեց մեդալից:
Ապրե՛ք տղաներ, դուք իրական հերոսներ եք:
Սպասենք մեր ազատ ոճային ըմբիշների մրցելույթներին»: