Պետերբուրգում ավարտվել Է ՌԴ անվտանգության ծառայության հատուկ գործողությունը

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է անօրինական զինված կազմավորումների (ԱԶԿ) մասնակիցների ձերբակալման գործողությունը: Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները հեռանում են դրա անցկացման վայրից:

Շենքի շրջապատումը, որտեղ իրականացվում էր գործողությունը, հանված է, իրադարձությունների վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Լենինի պողոտայի շենքի բնակիչներին սկսել են իրենց բնակարաններ թողնել նրանց անձնագրերի ստուգումից հետո: Շենքից ԱԴԾ-ի աշխատակիցները դուրս են բերել մետաղական կանիստրներ եւ կապույտ գույնի պլաստիկե տարաներ ու դրանք տեղավորել իրենց միկրոավտոբուսում:

«Ֆոնտանկա» թերթը օգոստոսի 17-ին հայտնել է, որ Սանկտ Պետերբուրգի Լենինի պողոտայի բնակելի շենքում հատուկ գործողության ընթացքում սպանվել է մեկ զինյալ, վիրավորվել Է ԱԴԾ-ի «Գրադ» հատուկ նշանակության ուժերի մի աշխատակից:

«Ֆոնտանկա»-ն նշում է, որ հատուկ գործողություն անցկացնելու համար ԱԴԾ-ին խնդրել էին Կաբարդա-Բալկարիայի գործընկերները: Ուժայինները Լենինի պողոտայի 92/3 շենքի մոտ Էին ժամանել առավոտյան ժամը 10-ին: Որոշ ժամանակ անց երկու պայթյուն է որոտացել 16-հարկանի շենքի 6-րդ մուտքում: Այնուհետեւ տեղեկատվություն է հայտնվել երեք զինյալների ձերբակալման մասին: Իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրը նշել է, որ այդ թիվն առայժմ ստույգ չէ:

Տեսանյութեր

Լրահոս