Բժիշկը պարզաբանում է Պավել Մանուկյանի ոտքը կարճանալու մասին պնդումները. 1in.am
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը 1in.am-ի հետ զրույցում պարզաբանումներ ներկայացրեց Պավել Մանուկյանի ոտքը կարճանալու մասին պնդումների վերաբերյալ:
«Երբ որ Պ. Մանուկյանն ընդունվել է հիվանդանոց, անձամբ ես դիմավորել և տեսել եմ հիվանդին, նաև մասնակցել եմ վիրահատությանը: Պ. Մանուկյանի մոտ կար ազդրի բեկորային վնասվածք և արյունահոսություն, նրան վիրահատել են մի քանի բժիշկներ՝ օրթոպեդներ, տրավմատոլոգներ և միկրովիրաբույժներ»:
Միքայել Մանուկյանի խոսքով՝ Էրեբունի բ/կ-ում հիվանդներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, և թյուրիմացություն են Պ. Մանուկյանի ոտքը կտրելու ճնշումների վերաբերյալ շրջանառվող լուրերը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: