Էրդողանը գնում է Թեհրան` քննարկելու Իրանի և Ռուսաստանի հետ կոալիցիայի ստեղծումը. ԶԼՄ-ներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաջորդ շաբաթ մտադիր է այցելել Իրան, հայտնում է իրանական Fars գործակալությունը:
ԶԼՄ-ների տեղեկություններով` ուղևորության նպատակը Ռուսաստան-Թուրքիա-Իրան կոալիցիայի ստեղծումն է Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի համար:
Ինչպես նշվում է, ավելի վաղ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնց հիմնական թեման եղել է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման քննարկումը:
al-Hayat-ը հայտնում է, որ հաշվի առնելով այն, որ որոշ տեղեկությունների համաձայն, Էրդողանը ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ կարճատև այցով Իրանում է գտնվել, տվյալ այցը կարող է շատ կարևոր ազդակ լինել Անկարայի և Թեհրանի միջև հարաբերությունների կարգավորման համար:
Պարբերականի աղբյուրները հայտարարում են, որ մոտ ժամանակներս պետք է բանակցություններ անցկացվեն երեք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: