Լաս Վեգասում քանդել են հայտնի Riviera խաղատունը
Լաս Վեգասում վերահսկվող պայթեցումով քանդել են ամենահռչակավոր խաղատներնից մեկի՝ Riviera-ի շենքը, տեղեկացնում է WCTV հեռուստաալիքը:
Խաղատուն-հյուրանոցը փակելու որոշումն ընդունվել էր 2015 թվականին: Հունիսին իշխանությունները քանդեցին համալիրի երկու շենքերից առաջինը՝ «Մոնակո» աշտարակը: Երկրորդ աշտարակը՝ «Մոնտե Կառլոն», քանդելուց հետո համալիրը վերջանականապես ջնջվեց երկրի երեսից:
Հյուրանոցի տեղում կծավալվի նոր կոնֆերենց-կենտրոնի շինարարությունը:
Հյուրանոցը կառուցվել էր 1955 թվականին եւ հնագույններից մեկն էր քաղաքում: Riviera խաղատանը տեղի են ունեցել «Օուշենի տասնմեկ ընկերները» (1960 թվական), «Խաղատուն» (1995) կինոֆիլմերի, Ջեյմս Բոնդի մասին սերիայից «Ընդմիշտ ադամանդներ» (1971) կինոնկարի եւ շատ այլ ֆիլմերի նկարահանումները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: