Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է հայ օլիմպիականներին
                                    Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ օլիմպիականներին՝ ցուցադրած հիանալի արդյունքների համար:
Հենրիխ Մխիթարյանը իր էջում նշել է, որ հպարտանում է հայ մարզիկներով: Մխիթարյանը տեղադրել է Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, Սիմոն Մարտիրոսյանի և Գոռ Մինասյանի լուսանկարները:

 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    