Չինաստանի հանքահորերից մեկում հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել
                                    12 մարդ է զոհվել Չինաստանի Հանսյու նահանգի հայտնի հանքահորերից մեկում, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Հրդեհը տեղի է ունեցել երեկ` Չժանյե քաղաքում:
Գետնի տակ արգելափակվել է 9 մարդ: Հանքափորներին փրկել չի հաջողվել, բոլորը զոհվել են:
Բացի այդ` զոհվել է ևս 3 փրկարար, որոնք մասնակցել են փրկարարական օպերացիային:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    