Վաշինգտոնում գազի պայթյունի հետևանքով կա 7 զոհ
Վաշինգտոնի Սիլվեր Սփրինգ արվարձանում գազի պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել, հայտնում է АР-ն` հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ավելի վաղ հայտնաբերվել էր 4 զոհի մարմին:
Ոստիկանության տվյալով 7-րդ զոհի մարմինը հայտնաբերվել է երեքշաբթի: Զոհերի ինքնությունը դեռ ճշտված չէ: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը շարունակում են հետաքննել դեպքի պատճառները:
Կենցաղային գազի պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին բազմաբնակարան շենքում, առանց տանիքի է մնացել մինչև 100 մարդ, որոնց ժամանակավորապես տեղավորել են տեղի գրադարանում: