Էրդողանն ընդլայնել է իր լիազորությունները
Թուրքիայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմի պայմաններում երկու հրաման են արձակել, որոնց համաձայն` իրենց պաշտոններից են զրկվում 2000 ոստիկան և երկրի զինված ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ` կապված հեղաշրջման անհաջող փորձի հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բացի այդ` հրամաններում ասվում է, որ Թուրքիայում որոշում է կայացվել փակել կապի նախարարությունը, ինչպես նաև աշխատանքից ազատել Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի վարչության 196 աշխատակցի:
Բացի այդ` Թուրքիայի նախագահը իրավունք է ստացել ինքնուրույն նշանակել երկրի զինված ուժերի ղեկավարին:
Ավելի վաղ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընտրվում էր Բարձրագույն ռազմական խորհրդի քվեարկության արդյունքում և այդ պաշտոնը զբաղեցնում էր 4 տարով:
Ներկայում Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Հուլուսի Աքարն է:
Աշխատանքից հեռացվածները կասկածվում են ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ: