![](/banners/BeFunky-design.jpg)
Alberto Guardiani-ն մոդելներին հավաքել է ատրակցիոնների պարկում
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/857235.jpg)
Alberto Guardiani իտալական բրենդը գործարկել է «Շաբաթ երեկոյան ատրակցիոնների պարկում» անվանումը կրող գովազդային արշավը՝ աջակցելու կոշիկի նոր հավաքածուի թողարկմանը:
Արշավի հերոսները մի քանի ընկերներ են, որոնք որոշել են շաբաթ երեկոն անցկացնել ատրակցիոնների շրջիկ պարկում:
Alberto Guardiani ընկերությունը հիմնադրվել է Իտալիայում: Նրա գլխավոր գրասենյակը տեղավորված Է Մոնտեգրանարոյում: Երկու գլխավոր ցուցադրասրահները նույնպես գտնվում են Իտալիայում՝ Միլանում եւ Հռոմում: Բրենդի կրեատիվ տնօրենը հիմնադրի դուստրն է՝ Սերենա Գուարդիանին: