«ՌԴ-ն անկեղծորեն ձգտում է վերականգնել հարաբերությունները բարեկամ Թուրքիայի հետ». Պուտին
Ռուսաստանն անկեղծորեն Է տրամադրված Թուրքիայի հետ երկկողմ կապերի վերականգնման ու զարգացման հարցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք անկեղծորեն ձգտում ենք վերականգնել լիաֆորմատ հարաբերությունները բարեկամ Թուրքիայի հետ՝ երկիր, որի հետ նախորդ շատ տարիների ընթացքում ձեւավորվել ու հաստատվել են համագործակցության եւ փոխգործակցության բացառիկ հարաբերություններ»,- ասել է նա Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ կայացած հանդիպմանը:
«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցը հաստատեց լիարժեք աշխատելու մեր փոխադարձ տրամադրվածությունը ոչ միայն մեր երկկողմ կապերը վերականգնելու, այլեւ զարգացնելու ուղղությամբ»,-հավելել է Պուտինը: