Տոկիոյից թռչող Boeing-ի շարժիչը պայթել է

Ճապոնիայի All Nippon Airways ավիաընկերության մարդատար հանրանավի շարժիչը պայթել է Տոկիոյի Նարիտա օդանավակայանում թռիչքի փորձ անելիս: Այս մասին  հայտնել է The Aviation Herald պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին: Boeing 787-800-ը, որում եղել է 240 մարդ, մեկնում Էր Շանհայ: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ուղեւորներին ուղարկել են պահուստային ինքնաթիռով: Չվերթը Չինաստան է ժամանել երեք ժամ ուշացումով:

Տեսանյութեր

Լրահոս