ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես ԼՂ հակամարտության կարգավորման երաշխավոր
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը RIA Novosti գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե ողջունում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության լուծման երաշխավոր:
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունն այն ջանքերին, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծմանը»,- ասել է Ուորլիքը:
Նրա խոսքով` միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման նպատակով, միշտ դիտարկվել է որպես հակամարտության լուծման մաս: