Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստ է կալանավորվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/azerbaycan-da-feto-cu-hukumetin-sahte-feto-opeasyonu_611099103.jpg)
Ադրբեջանական contact.az կայքի հաղորդմամբ` NIDA շարժման ակտիվիստ Էլգիզ Ղահրամանովը կալանավորվել է թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքով: Նարիմանովյան շրջանային դատարանը նրան օգոստոսի 12-ին որոշել է կալանավորել 4 ամսով:
Վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի ՔՕ 234.4.3 հոդվածի հատկանիշներով (խոշոր չափերի թմրանյութերի անօրինական շրջանառություն), որը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում:
Ներկայում նրա համախոհները որոնում են փաստաբանի:
Միաժամանակ, Էլգիզ Ղահրամանովը ներկայացվում է որպես ակտիվ գյուլենական, ինչպես Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, ով իբր ֆինանսավորում է ստացել Թուրքիայից:
NIDA շարժումն այդ մեղադրանքը հիմարություն է որակում: