Բաժիններ՝

Երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ

Հանրապետության տարածքում օգոստոսի 16-18-ը՝ երեկոյան ժամերին, առավելապես հյուսիսային շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Իսկ օգոստոսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 16-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում օգոստոսի 16-18-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն: Օգոստոսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս