Թուրքական ոստիկանությունը 120 թոփ-մենեջերների կալանավորելու հրաման է տվել

Թուրքական ոստիկանությունը խուզարկություններ է անցկացնում Ստամբուլի միաժամանակ 44 ընկերություններում և հրաման է արձակել ձերբակալել նրանց ղեկավար կազմի 120 աշխատակիցների, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Խուզարկությունները և ձերբակալությունները ընթանում են Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի շրջանակներում, որ տեղի է ունեցել Թուրքիայում հուլիսի 15-ին:
Թուրք պաշտոնյաները դեռ չեն հայտնում ընկերությունների անվանումները, որտեղ ընթանում են խուզարկությունները:

Հաղորդվում է, որ ընկերությունները կասկածվում են Ֆեթուլլահ Գյուլենի շարժման ֆինանսավորման մեջ:

Հիշեցնենք, որ ռազմական անհաջող փորձից հետո թուրքական իշխանությունները սկսել են զանգվածային զտումները: Ավելի քան 35 հազար մարդ ձերբակալվել է, նրանցից 17 հազարը պաշտոնապես կալանավորված է:

Տեսանյութեր

Լրահոս