«Մոսկվան լողում է». սոցցանցերը ողողված են ջրածածկ եղած Մոսկվայի նկարներով

Մոսկվայում մի քանի օր է, ինչ անձրև է տեղում: Հնարավոր է, որ ռեկորդ սահմանվի ամսական տեղումների քանակով, հայտնում է TASS գործակալությունը:

Օրական ցուցանիշն արդեն նորացված է: Նախկին «թաց» ռեկորդը օգոստոսի 15-ի համար սահմանվել էր 1887թ. և կազմել 25,2 մմ տեղում:

Այսօր տեղացած անձրևի քանակությունը հայտնի կդառնա ուշ երեկոյան: Ամենաշատ տեղումները Մոսկվայի մարզում գրանցվել են Դոմոդեդովոյում` 73 մմ` 9 մմ ցերեկը և 64 մմ` գիշերը: Դա գրեթե ամսական նորման է:

Սոցցանցերի օգտատերերը հրապարակում են Մոսկվայի ջրհեղեղի լուսանկարներն ու տեսանյութերը:

ՌԴ Mosk 14054243_10153863852422406_5010169442349291195_n

Տեսանյութեր

Լրահոս