Ադրբեջանում Գյուլենի կողմնակիցներին կասկածում են հեղաշրջման կոչեր անելու մեջ
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի ադրբեջանցի կողմնակիցների նկատմամբ, որոնք իբրև կոչ են անում երկրում իշխանափոխություն իրականացնել, հայտնում է haqqin.az-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Դրանց տեղեկությունների համաձայն` այդ պլանների հետևում կանգնած է ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, ով իբր ֆինանսավորում է ստացել Թուրքիայից:
Նշվում է, որ Թուրքիայում հեղաշրջման փորձի հաջողվելու դեպքում նման սցենար իրականացվելու էր նաև Ադրբեջանում:
Հաղորդվում է, որ Քերիմլիի կողմնակիցները շփումներ են հաստատել թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որոնք աջակցում են Գյուլենին: