Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել Կասպից ծովում
Ռուսաստանի Կասպյան նավատորմի նավերը ծով են դուրս եկել` մասնակցելու ուսումնական մարտի, ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կասպյան նավատորմի նավերը դուրս են եկել Աստրախանից ու ձեռնամուխ են եղել ստուգողական զորավարժություների անցկացմանըԿասպից ծովում:
«Զորավարժությունների դրվագներից մեկը կդառնա հրթիռային նավերի մարտի վարումը պայմանական հակառակորդի ստորջրյա նավերի դեմ Հարավային ռազմական օկրուգի ավիացիայի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նավերի անձնակազմները կիրականացնեն հրթիռային և հրետանային կրակոցներ ծովային, առափնյա և օդային թիրախներին:
Զորավարժություններին մասնակցում են «Դաղստան» և «Թաթարստան» հրթիռային նավերը, մանր հրթիռային և հրետանային նավեր:
Ընդհանուր առմամբ` ծովային մանևրներում ներգրավված է ավելի քան 20 նավ, մոտորոնավակներ և նավատորմի նավեր: