Ղազախստանը երկարաձգել է ահաբեկչական վտանգի ռեժիմը
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն այսօր երկարաձգել է երկրի տարածքում գործող ահաբեկչական սպառնալիքի «դեղին» (չափավոր) մակարդակի գործողության ժամկետը:
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի տեղեկություններով՝ այն կգործի մինչև 2017թ. հունվարի 15-ը:
Որոշումը կայացվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համապատասխան հրամանի հիման վրա:
Ահաբեկչական վտանգի չափավոր մակարդակ երկրում հայտարարվել էր հունիսի 5-ին Ակտոբե քաղաքում ծայրահեղականների հարձակումից ամիջապես հետո:
Հարձակման հետևանքով սպանվել էր 7 մարդ: