«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան հաղթանակով սկսեց 7-րդ մրցաշրջանն անընդմեջ
Լավ նշան է «քաղաքաբնակների» համար:
Շաբաթ «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ հաղթեց «Սանդերլենդին» ԱՊԼ-ի առաջին տուրի խաղում (2:1): Դրա շնորհով իսպանացի մասնագետը մեկնարկային խաղերի հաղթական շարքը հասցրեց 7-ի:
Մինչ այս, Գվարդիոլան 3 անգամ անընդմեջ հաղթանակով մեկնարկել է «Բարսելոնայի» հետ Լա Լիգայում, իսկ հետո, կրկնել է դա «Բավարիայի» հետ Բունդեսլիգայում:
Նախորդ 7 մրցաշրջաններում Գվարդիոլայի թիմերը 6 անգամ դարձել են չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը