ԱՄՆ-ում անկարգություններ են բռնկվել ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանության պատճառով
                                    ԱՄՆ Վիսկոնսկին նահանգի Միլուոկի խոշորագույն քաղաքում փողոցային անկարգություններ են բռնկվել: Ավելի քան 100 մարդ է դուրս եկել բողոքի ակցիայի ոստիկանության կողմից աֆրոամերիկացու սպանելու պատճառով: 
Զայրացած ամբոխը այրել է բենզալցակայանը, բանկի մասնաշենքը, 2 խանութ, ևս 1 խանութ թալանվել է: Դեպքի վայրում լսվել են կրակոցներ:
Ոստիկանության սպաներից մեկը գլխի վնասվածք է ստացել մեքենայի վրա նետված աղյուսից:
Ոստիկանությունը գնդակահարել էր 23-ամյա սևամորթ երիտասարդին հետապնդելիս: Ինչպես հայտնում են ոստիկանները, նրա մոտ եղել է գողացած ատրճանակ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    