Շվեդ նախարարը հրաժարական է տվել 2 բաժակ գինու պատճառով
Շվեդիայի դպրոցների և գիմնազիաների նախարար Աիդա Խաջիալիչը, հրաժարական է ներկայացրել այն բանից հետո, երբ ոստիկանությունը նրան կանգնեցրել է արյան մեջ ալկոհոլի բարձր չափաքանակով ավտոմեքենա վարելիս, հայտնում է Dagens Nyheter թերթի կայքը:
Խաջիալիչը, ով ծագումով բոսնիացի մուսուլմանուհի է, ոստիկանների կողմից կանգնեցվել էր Կոպենհագեն տանող ճանապարհին, որտեղ մասնակցել էր համերգի:
Ավելի վաղ 2 բաժակ գինու պատճառով արյան մեջ ալկոհոլի պարունակությունը կազմել էր 0.2 պրոմիլ:
Կինը տեղի ունեցածն անվանել է «իր կյանքի ամենամեծ սխալը»: Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը համաձայնել է ընդունել նրա հրաժարականը:
Նախարարի պաշտոնը զբաղեցնելով 2015 թվականին՝ 27 տարեկան հասակում, նա դարձավ Շվեդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ անդամը և առաջին մուսուլմաններից մեկը, որը նման բարձր պաշտոն է զբաղեցրել:
Աիդա Խաջիալիչը հայտարարել է, որ գիտակցում է կատարվածի ծանրությունն ու պատրաստ է տուգանվել: