Բաժիններ՝

Որ ապրանքատեսակներն են ավել շատ թանկացել և էժանացել

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսին՝ 2015 թվականի հուլիսի համեմատ, սպառողական ապրանքների գները Հայաստանում նվազել են 1.3%-ով։

Ամենից շատ` 5.2%-ով նվազել են տնային գործածության ապրանքների գները։

Հագուստի և կոշկեղենի գները նվազել են 2.4%-ով, պարենային ապրանքների գները` 2.3%-ով, տրանսպորտի և կապի ծառայությունների գները՝ 1.9%-ով,  ոգելից խմիչքների և ծխախոտի գները՝ 1.1%-ով։

12 ամսվա կտրվածքով ամենից շատ աճել են բուժսպասարկման ծառայությունների և դեղորայքի գները՝ 0.7%-ով։ Բնակվարձը, վառելիքը, էլեկտրաէներգիան թանկացել են 0.3%-ով, մշակույթի ապրանքները և ծառայությունները՝ 0.6%-ով, այլ ապրանքներ և ծառայությունները՝ 0.5%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս