Բաժիններ՝

«Armenia StartUp Cup 2016»-ն ընդունում է բիզնես գաղափարները կյանքի կոչելու դիմումներ

«Armenia StartUp Cup 2016» ազգային առաջնությունն ընդունում է սեփական բիզնես ու նորարարական գաղափարը իրականություն դարձնելու դիմումներ:

«Armenia StartUp Cup 2016» ազգային առաջնությունը այս տարի անցկացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում: Բիզնես մոդելի դիմումները ընդունվում են հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 22-ը հետևյալ կայքում:

Ազգային առաջնության առաջին մրցանակակիրը կստանա մինչև 1.5 միլիոն ՀՀ դրամ, որն իր մեջ կարող է ներառել բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ: 2-րդ տեղը՝ 1 միլիոն ՀՀ դրամ է, 3-րդ տեղը՝ 500 հազար դրամ: Այս տեղերի մրցանակակիրները ևս կարող են ստանալ բիզնեսի զարգացման հ ամար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Ունեն հնարավորություն ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:

Մրցույթի 4 ամիսների ընթացքում յուրաքանչյուր մասնակից ստանում է անհատական խորհրդատվություն բիզնեսի ճիշտ ներկայացման (պրեզենտացիայի), հաշվպահության, ֆինանսների, մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում. անհրաժեշտ իր նորաստեղծ բիզնեսի կայունացման համար:

Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս