Լեհաստանում քննություն է տարվում իշխող կուսակցության ղեկավարին սպանելու կոչի գործով
Վարշավայի շրջանային դատախազությունը քննչական գործողություններ է սկսել իշխող «Իրավունք եւ արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկուն սպանելու կոչի գործով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով` քննություն անցկացնելու առիթ է հանդիսացել «Թվիթեր»-ի օգտատերերից մեկի գրառումը, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Ես կարող էի սա չգրել, սակայն կգրեմ: Կաչինսկուն պետք է սպանել»:
Հաղորդվում է, որ քննությունը սկսվել է հրապարակումից անմիջապես մեկ օր հետո:
Դատախազությունից տեղեկացրել են, որ օգոստոսի 12-ին սկսվել է նախաքննություն իշխող կուսակցության ղեկավարին սպանելու հրապարակային կոչ անելու գործով:
Գրառման հեղինակին սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում: