Բաժիններ՝

«Մեր ամենաահեղ զենքը մեր հաստատուն կամքն է՝ մի առանձնահատուկ զենք, որը թշնամին չի կարող գնել ոչ մի երկրից». Եղիշե Պետրոսյան

Երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «15 օր է, ինչ հայտնի հանգամանքների և իրադարձությունների բերումով հայտնվել էի իմ առօրյա ուղեծրից դուրս: Առաջին մեկ շաբաթը չէ, բայց դրանից հետո, երբ առողջական վիճակս մի քիչ կայունացավ, իսկ հետո էլ իմ վրայից հանվեց զրպարտանք-մեղադրանքը, շատ եմ խորհել, ծանր ու թեթև արել և սա իմ առաջին գրառումն է մեծ ընդմիջումից հետո:

Նախ՝ հայտնում եմ երախտագիտությունս

– «Աստղիկ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ իրենց սրտացավ և բարձր մասնագիտական որակների համար,
– փաստաբաններ Լուսինե Սահակյանին և Երվանդ Վարոսյանին՝ իմ պաշտպանությունը անշահախնդիր ստանձնելու և փայլուն իրականացնելու համար,
– բոլոր այն ծանոթ և անծանոթ մարդկանց, որոնք իրենց արդարացի բողոքի ձայնը բարձրացրին և պահանջեցին իմ ազատությունը,
– այն հարազատներին և ընկերներին, որոնք չընկրկեցին և այդ ծանր օրերին մնացին մեր ընտանիքի կողքին,

Իմ ջերմ ողջույններս եմ հղում ազատ…, անկախ…, արդար…, միացյալ Հայաստանի տեսլականին նվիրյալ և պայքարող հարենակիցներիս և սփյուռքին, կալանավայրերում գտնվող անկոտրում քաղբանտարկյալներին և ռազմագերիներին:

Սիրելի ժողովուրդ, խնդրում և պահանջում եմ ՝ ոտքի, պահն օրհասական է, սա նոր Սարդարապատն է: Մենք զիջելու ոչինչ չունենք, ընդհակառակը՝ արդարացի շատ պահանջներ ունենք: Հասունացել է մեր նոր պատմության երկրորդ փառապանծ հաղթանակը տոնելու ժամանակը:

Մեր ամենաահեղ զենքը մեր հաստատուն կամքն է՝ մի առանձնահատուկ զենք, որը թշնամին չի կարող գնել ոչ մի երկրից:

Հ.Գ. Հա, չարի վերջն էլ եկել է…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս