«Սիրիայում բնակչության օգտագործումը որպես կենդանի վահաններ». Ֆեդերիկա Մոգերինի
Արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Եվրոպական Միության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է սպառնալիք հանդիսանալ Սիրիայի, Իրաքի, ինչպես նաեւ Եվրոպայի եւ շրջակա երկրների համար: Այս մասին տեղեկացնում է Interfax.ru-ն:
«Սիրիայում բնակչության օգտագործումը որպես կենդանի վահաններ եւ երկու հազար մարդու առեւանգումը ցույց են տալիս, որ բնակչությունը դեռեւս հանդիսանում է Սիրիայի հակամարտության հիմնական զոհը»,-ասել է Մոգերինին:
Նա նաեւ ընդգծել է վերջերս Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ԻՊ-ի դեմ Սիրիայի ժողովրդավար ուժերի հետ միասին գլոբալ կոալիցիայի ռազմական հաջողությունները` նշելով, որ ԵՄ-ն կշարունակի իր ջանքերը կոալիցիայի շրջանակում գործունեության ոչ ռազմական ոլորտում:
Եվրոպական Միության Բարձր ներկայացուցչի խոսքով` ԻՊ վերջնական պարտությունը Սիրիայում կախված կլինի երկրում քաղաքացիական պատերազմի քաղաքական կարգավորումից: