Ռիո-2016. Իրանցի ծանրորդ Ռոստամին դարձավ Օլիմպիական չեմպիոն՝ գրանցելով նոր համաշխարհային ռեկորդ
Ռոստամին հաղթեց մինչև 85կգ քաշային կարգում: Իրանցին պոկում վարժությունում բարձրացրեց 179կգ, իսկ հրումում՝ 217կգ: Ընդհանուր հաշվարկում 396 կիլոգրամը դարձավ նոր համաշխարհային (և Օլիմպիական) ռեկորդ, ընդ որում, Ռոստամին գերազանցեց իր իսկ ռեկորդը: 395կգ ցուցանիշով 2-րդ տեղը գրավեց չինացի ծանրորդ Տաո Տյանյուն: Բրոնզը նվաճեց Ռումինիայի ներկայացուցիչ Գաբրիել Սինկրեյանը (390կգ):
Պատրաստեց Անի Գաբուզյանը