Բաժիններ՝

Անդրանիկ Կարապետյանը եղել է ծանրամարտի դահլիճում

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, ով վնասվածքի պատճառով չէր շարունակել իր պայքարը, «Ռիո-2016»-ում ծանրամարտի մրցելույթի դահլիճում է եղել: Հայաստանի ծանրամարտի հավաքականի առաջատարներից մեկը հետևել է 85 կգ քաշային ծանրորդների մրցելույթներին:

Անդրանիկը նստած է եղել տրիբունայում և հետևել է մրցելույթներին, երբ կամավորներից մեկը նկատել է և ճանաչել նրան: Կամավորը խնդրել է լուսանկարվել, իսկ Անդրանիկ Կարապետյանը չի մերժել: Հայ մարզիկի՝ ոտքի կանգնելուն պես, նրա հետ լուսանկարվել ցանկացողների հերթ է գոյացել: Տարբեր ազգի ներկայացուցիչներ մոտեցել, լուսանկարվել և առողջություն են մաղթել նրան: Կարապետյանը նշել է, որ իրեն լավ է զգում և վստահեցրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, վախենալու և հուսահատվելու ոչինչ չկա: Անդրանիկ Կարապետյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս օրերին աջակցել և սատարել են իրեն:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվության բաժին դահլիճից լուսանկարներ է տարածել:

Andranik Karapetyan (5) Andranik Karapetyan (4) Andranik Karapetyan (3) Andranik Karapetyan (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս