Քաղաքացին տանից դուրս է եկել և չի վերադարձել (թարմացված)
Օգոստոսի 13-ին, ժամը 10.00-ին Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Օգոստոսի 12-ին, ժամը 09.30-ին Գանձաքար գյուղում կորած Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 11.45-ին փրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները, որոնց մասնակցել են 4 փրկարար, ոստիկանության 4 աշխատակից և 40 տեղի բնակիչ:
Հրշեջ-փրկարարները «Տլոտ» կոչվող հանդամասից մինչև «Նովի ուռթ» սարը, «Խոզի ուռթ», «Կանաչ գյոլ» և «Սանդի ուրթ» կոչվող հանդամասերում մոտ 50 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ժամը 20.12-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
***
Օգոստոսի 11-ին, ժամը 11.53-ին Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 20.10-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
***
Օգոստոսի 10-ին, ժամը 08.31-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 80-ամյա Ս. Զ.-ն օգոստոսի 8-ին ժամը 12:00-ի սահմանում տանից դուրս է եկել և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ս. Զ.-ին (ծնվ. 1938թ.) վերջին անգամ տեսել են «Տլոտ» կոչվող հանդամասի հարակից հատվածում:
Հրշեջ-փրկարարները «Տլոտ» կոչվող հանդամասից մինչև «Մուրղուզ» կոչվող լեռ, «Աշնան ծուռթ», «Կանաչ գյոլ» և «Սանդի ուրթ» կոչվող հանդամասերը (մոտ 40 կմ շառավղով) իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 3 աշխատակից և տեղի 30 բնակիչ:
Մթության և անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 20.35-ին դադարեցվել են Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները: