Իտալացի ժողովրդի իմաստուն արտահայտությունները
Իտալիան ոչ միայն եվրոպական քաղաքակրթության օրրանն է, Վերածննդի հանճարների հայրենիքը և երկիր, որը նման է երկարաճիտ կոշիկի, այլ նաև ժողովրդական իմաստնության իսկական գանձատունն է: Միջերկրական ծովի ափին ապրում են զարմանալի, կենսախինդ, էմոցիոնալ մարդիկ, գեղեցիկ կանանց և գինու սիրահարներ, ինչպես նաև՝ հայտնի երկարակյացներ: Մենք կարող ենք նրանցից շատ բան սովորել:
1. Կա կնոջ հետ վիճելու 2 միջոց. ոչ մեկը չի աշխատում:
2. Ավելի լավ է մեկ օր ապրել առյուծի հետ, քան հարյուր տարի՝ ոչխարի:
3. Հյուրերը ձկան նման են. 3 օր հետո սկսում են բուրել:
4. Կյանքը նման է տոնածառի. միշտ կգտնվի մեկը, ով կկոտրի նրա վրայի խաղալիքը:
5. Աստված, փրկիր ինձ ընկերներից, թշնամիներից ես ինքս գլուխ կհանեմ:
6. Ով գիտի ինքն իրեն, գիտի ամբողջ աշխարհը:
7. Բավարար չէ փող ունենալ: Պետք է նաև կարողանալ ծախսել:
8. Չկա անհնարին ոչ մի բան, եթե դու դա ուզում ես:
9. Մի դատիր մարդկանց մասին նրանով, ինչ խոսում են նրանց մասին:
10. Գինին և ընկերությունը, եթե հին չեն, գրոշ էլ չարժեն:
11. Եթե ստում ես, հակիրճ եղիր:
12. Ժամանակ առ ժամանակ հանդուրժիր հիմարներին. ինչ-որ արժեքավոր բան կարող ես իմանալ: Բայց երբեք մի վիճիր նրանց հետ:
13. Թշնամին վտանգավոր է, երբ պարտված է թվում:
14. Երբ խաղն ավարտվում է, արքան և զինվորն ընկնում են նույն տուփի մեջ:
15. Վրեժը ճաշատեսակ է, որը պետք է սառը մատուցել:
16. Գեղեցկությունն առանց բարության՝ նման է համը կորցրած գինու:
17. Ով ավանակ է ծնվել, չի մահանա՝ որպես ձի:
18. Ուզում ես, որ քեզ գնահատեն՝ մահացիր:
19. Ոչ ոք չի ուզում միայնակ լինել, նույնիսկ դրախտում:
20. Ամեն ինչ Աստծուց է, բացառությամբ կնոջ:
21. Սերը, կրակը և հազը մարդկանցից չես թաքցնի:
22. Սիրային պատերազմում հաղթում է նա, ով հեռանում է:
23. Միայն Ձեր իսկական ընկերը կասի Ձեզ, որ Ձեր դեմքը կեղտոտ է:
24. Մի կպիր պրոբլեմին, քանի պրոբլեմը չի կպել քեզ:
25. Աշխարհը պատկանում է համբերատարներին:
26. Մի փորձիր գետի խորությունը 2 ոտքով:
27. Չկա խաղաղություն այն հավանոցում, որտեղ աքլորը լռում է, իսկ հավը՝ գոռգոռում:
28. Աստված սիրում է խոսել նրանց հետ, ովքեր լռում են:
29. Մարդուն ավելի շատ փոխում են տարիները, այլ ոչ թե գրքերը:
30. Ինչ նախատեսված է քեզ համար, ոչ ոք չի վերցնի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը