Բաժիններ՝

Շոյգուն և Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի` Երևանում կայանալիք նիստի նախապատրաստման ընթացքը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական համագործակցությանը վերաբերող ﬕ շարք հարցեր: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն` վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությանը:

«Օգոստոսի 12-ին կայացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի աշխատանքային հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 16-ին ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի` Երևանում կայանալիք նիստի նախապատրաստման ընթացքը, ինչպես նաև կազմակերպության ձևաչափում ռազմական համագործակցության հետագա կատարելագործման այլ հարցեր»,-ասված է հաղորդագրության ﬔջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս