Բաժիններ՝

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները լքեցին դահլիճը և հայտարարեցին, որ այլևս դատական նիստերին չեն մասնակցի: «Արմենպրես»-ի թղթակիցը դատական նիստերի դահլիճից հայտնում է` նրանց այդ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը մերժեց դատը 2-3 շաբաթով հետաձգելու` իրավահաջորդների շահերի պաշտպան Արտավազդ Կիվիրյանի միջնորդությունը: Միջնորդությունը պատճառաբանվում էր նրանով, որ տուժողները ռուսական կողմին ներկայացրած փոխհատուցման վերաբերյալ քաղհայցի` ընդանուր իրավասության և Վերաքննիչ դատարաների մերժումից հետո դիմել են Վճռաբեկ դատարան, և անհրաժեշտ է ժամանակ` հետագա քայլերը հստակեցնելու ու հայցի ընթացքին հետևելու համար: Դատավորը միջնորդությունը մերժեց այն նկատառումով, որ ժամկետները խելամիտ չեն, դատը կձգձգվի:

Լուսինե Սահակյանը, նշելով, որ արդեն հստակ է դատավարության ընթացքը, չկա անհրաժեշտություն ներկա գտնվելու դատական նիստերին: Սահակյանին միացան նաև մյուս փաստաբանները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս