Դաղստանում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կան սպանվածներ
                                    Անհայտ անձինք Դաղստանի Իզբերբաշ քաղաքում կրակ են բացել պարեկապահակային ծառայության աշխատակիցների ուղղությամբ, RIA Novosti-ին հայտնել է ՆԳՆ-ի շրջանային ներկայացուցիչը:
«Մոսկվայի ժամանակով ժ. 12.00-ի սահմաններում Իզբերբաշ քաղաքի մերձակայքում անհայտ անձինք կրակ են բացել պարեկապահակային ծառայության աշխատակիցների ուղղությամբ, ստացած վնասվածքներից 2 ոստիկան սպանվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նշվում է, որ հանցագործներին հաջողվել է թաքնվել, կատարվում են որոնողական աշխատանքներ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    