Թրամփը սխալ է որակել Իրաք ամերիկյան ռազմական ներխուժումը
Միացյալ Նահանգները սխալ են թույլ տվել` ներխուժելով Իրաք, կարծում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
«Մենք չպետք է ներխուժեինք Իրաք, բայց քանի որ մենք այդտեղ հայտնվեցինք, չպետք է թողնեինք երկիրն այն վիճակում, որում մենք թողեցինք»,- ասել է նա Fox News Channel հեռուստաալիքի եթերում:
Թրամփի խոսքով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ԱՄՆ նախկին պետքարտուղար, ներկայումս իր մրցակից Հիլարի Քլինթոնը «աղետ դարձան երկրի համար»: