Թուրք դիվանագետը Ռուսաստան է փախել
Բանգլադեշում Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցը Ռուսաստան է փախել Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու կասկածանքով, իսկ դիվանագիտական գործերում հավատարմատարը փախել է ԱՄՆ, հայտնում է Daily Star-ը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Պարբերականի տեղեկություններով` դիվանագետը եղել է Թուրքիայի դեսպանության այն 3 աշխատակիցների թվում, որոնց հետ էր կանչել Անկարան: Երկուսը, այդ թվում` գործերի հավատարմատար Ահմեդ Գուրբուզը, փախել են ԱՄՆ:
Ռուսաստան ուղևորված դիվանագետն իր հետ տարել է նաև իր ընտանիքի անդամներին: