Բաժիններ՝

Արամեն և Աննա Թովմասյանն իրենց ամուսնությունը ՔԿԱԳ-ում գրանցել էին դեռևս 2013-ին

Արամե և Աննա Թովմասյան զույգի հարսանիքը պետք է տեղի ունենար դեռևս 3 տարի առաջ՝ 2013թ. օգոստոսին: Սակայն, ցավոք, Արամեի հոր վաղաժամ մահվան պատճառով նրանց ամուսնությունը հետաձգվել էր: Եվ ահա 3 տարի անց, օգոստոսի 10-ին զույգը պսակադրվեց Սաղմոսավանքում՝ փոխանակվելով ամուսնական մատանիներով: Իսկ հարսանեկան խնջույքը նրանք նշեցին «Օջախ» ռեստորանում: Հարսանեկան խնջույքին ներկա էին բազմաթիվ ճանաչված դեմքեր: Նրանք Ինստագրամի իրենց էջերում լուսանկարներ են տեղադրել և շնորհավորել զույգին ամուսնության կապակցությամբ:

Ի դեպ, Արամեն և Աննան իրենց ամուսնությունը ՔԿԱԳ-ում գրանցել էին դեռևս 2013-ին: Հարսանեկան խնջույքի ժամանակ Արամեն և Աննան զուգերգ են կատարել հյուրերի համար՝  ներկայացնելով իրենց նոր երգը:

Arame5 Arame Arame2 Aramne1

 Լուսանկարները՝ համացանցից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս