Մոսկվայում բռնել են վրաստանցի քրեական հեղինակություն Նոդար Ալոյանին
Մոսկվայի կենտրոնում բռնել են վրաստանցի քրեական հեղինակություն Նոդար Ալոյանին, որը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում Բելգիայում եւ Ֆրանսիայում հանցագործություններ կատարելու կասկածանքով: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՆԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
«2016 թվականի օգոստոսի 10-ին Մոսկվայի կենտրոնում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի համերկրային ծառայության «Զուբր» հատուկ ստորաբաժանման եւ Ռուսաստանի ներքգործնախարարության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների աջակցությամբ ձերբակալել են Վրաստանի Հանրապետությունում ծնված 37-ամյա Նոդար Ալոյանին, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես Նոդար Թբիլիսցի»,- ասել է Իրինա Վոլկը:
«Ներկայում Նոդար Ալոյանը ձերբակալված է ՌԴ-ի Քրեադատավարական օրենսգրքի 91-րդ հոդվածի կարգով՝ Ֆրանսիայի իրավապահ մարմիններին ձերբակալվածի հետագա հանձնումն ապահովելու նպատակով»,- հավելել Է ՆԳ նախարարության ներկայացուցիչը: