![](/banners/BeFunky-design.jpg)
Զաքիր Հասանովը ստուգել է ադրբեջանցի հատուկջոկատայինների մարտունակությունն ու հետևել զորավարժությունների ընթացքին
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/a38613e74f20b520dbc9affff7636829-1.jpg)
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու նախարարության ղեկավար կազմն այսօր այցելել են հատուկ նշանակության ուժերի ուսումնական կենտրոն:
Հաղորդվում է, որ Հասանովն այցելել է ուսումնական հրաձգարան, ստուգել է հատուկ նշանակության կուրսանտների մարտունակությունը և հետևել է զորավարժություններին:
Ստուգվել են անձնակազմի տակտիկական հնարավորություններն ու կրակային հմտությունները: