ՀԵՀ-ն առաջարկում է մինչև 1 մլն դրամաշնորհ՝ Անկախության 25-ամյակին ֆլեշմոբի հետաքրքիր գաղափարի համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ:
Մրցույթը հայտարարվում է «Անկախության 25-ամյակ» անվանակարգում։ Մրցույթին ներկայացված ծրագրով անհրաժեշտ է նախատեսել առնվազն երեք ֆլեշմոբի կազմակերպում:
Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայացված անվանակարգի համար հատկացվող գումարը չի կարող գերազանցել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամը:
Նախապատվությունը կտրվի այնպիսի ծրագրերին, որոնք պարունակում են նորարարական մոտեցումներ, գործիքներ և առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ թիրախային խմբի վրա:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2016 թվականի սեպտեմբերի 1-ը և ավարտի ոչ ուշ, քան 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:
Մրցութային հայտը պետք է ներկայացվի մինչև 2016 թվականի օգոստոսի 22-ը, ժամը 12:00` յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում` 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: