«Բարի գալուստ այս ցանցի իմ էջ». Իսլանդիայի նախագահը մտադիր է քաղաքացիների հետ շփվել Facebook-ով
Գուդնի Յոհաննեսոնը, որն օգոստոսի 1-ին ստանձնել է Իսլանդիայի նախագահի պաշտոնը, ոչ միայն արդեն հասցրել է պաշտոնական նախագահական էջ բացել Facebook սոցիալական ցանցում, այլեւ խոստացել է իր բաժանորդներին՝ ուժերի ներածին չափ անձամբ պատասխանել նրանց հարցերին:
«Բարի գալուստ այս ցանցի իմ էջ: Այստեղ ես պատրաստվում եմ հայտնել այն նախագծերի մասին, որոնք իրականացնելու եմ Իսլանդիայի նախագահի պաշտոնում: Խնդրում եմ ձեզ՝ հետեւեք իմ ամենօրյա աշխատանքին,-իսլանդացիներին դիմել է պետության ղեկավարը իր առաջին գրառումներից մեկում:- Իմ գրաֆիկը, ամենայն հավանականությամբ, խիստ հագեցած է լինելու, այնպես որ չեմ կարող խոստանալ, որ կպատասխանեմ այն բոլոր հարցերին ու մեկնաբանություններին, որոնք այստեղ կարող են հայտնվել, բայց կջանամ դրա համար անել հնարավոր ամեն ինչ»:
Գուդնի Յոհաննեսոնն այն կարծիքին է, որ քաղաքական գործչի համար սոցիալական ցանցերն իր հայրենակիցներին ավելի խորը հասկանալու լավ միջոց են, որոնք թույլ են տալիս իմանալ, թե ինչով են նրանք ապրում, եւ ինչն է նրանց հուզում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: