Ռուսաստանի հավաքականի գլխավորը մարզիչը կլինի Ստանիսլավ Չերչեսովը
Չորեքշաբթի Մուտկոն հանդիպել է պաշտոնի մյուս հավակնորդի՝ Կուրբան Բերդիևի հետ: Բանակցություններից հետո որոշում է կայացվել, որ թիմը կգլխավորի Չերչեսովը: Ըստ «СЭ»-ի տեղեկությունների, Ստանիսլավ Չերչեսովի պաշտոնական նշանակումը տեղի կունենա հինգշաբթի:
Պաշտոնին հավակնում էին նաև Ալեքսանդր Բորոդյուկը և Սերգեյ Սեմակը:
Ավելի վաղ Չերչեսովն աշխատել է «Կուֆշտայնում», «Տիրոլում», «Սպարտակում», «Ժեմչուժինայում», «Թերեքում», «Ամկարում», «Դինամոյում» և «Լեգիայում»:
«Լեգիայի» հետ Չերչեսովը հաղթել է Լեհաստանի 2015-16թթ. առաջնությունը և գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը