Բաժիններ՝

Նազիկ Ավդալյանն օլիմպիական խաղերում 5-րդ տեղի համար չի ափսոսում

Ծանրորդուհի Նազիկ Ավդալյանն օլիմպիական խաղերում 5-րդ տեղի համար չի ափսոսում և ուրախ է գրանցած արդյունքի համար: «Դեռևս մեկ տարի առաջ ավելի մեծ ակնկալիքներ ունեի ինքս ինձնից: Կարծում էի, որ կհասնեմ իմ հին կիլոգրամներին, սակայն չնախատեսված վնասվածքներ եղան, որոնք խանգարեցին իմ մ արզումներին: Չեմ ափսոսում ոչնչի համար, արեցի այն, ինչ կարող էի: Եղել են մարզումներ, որոնց ժամանակ մարզվել եմ ցավերով: Ես այսօր արեցի այն, ինչ կարող էի: Օլիմպիական խաղերին մասնակցելը բոլոր մարզիկների երազանքն է, այդ թվում` և իմ: Գուցե պոկում վարժությունում կարողանայի առավել կիլոգրամներ բարձրացնել, բայց հիմա ունենք այն, ինչ ունենք»,-շեշտեց Ավդալյանը:

Օլիմպիական խաղերի` կանանց 69 կգ քաշային կարգում Նազիկ Ավդալյանը, երկամարտում հավաքելով 242 կգ, գրավեց 5-րդ տեղը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս