«Նման երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, ի վիճակի է զենք գնել ցանկացած երկրից». Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երեկ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Ռուսաստանն աշխատում է Հայաստանի հետ սպառազինության մատակարարումների հարցով և կատարում է ստանձնած պարտավորությունները, հայտնում է TASS-ը:
Նա այս մասին հայտարարել է` պատասխանելով հայ լրագրողի հարցին, որը վերաբերել է Հայաստանին և Ադրբեջանին մատակարարվող սպառազինություններին:
«Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա գոյություն ունի Հայաստանի հետ աշխատելու ծրագիր։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և մեր դաշնակիցը, մենք ունենք փոխադարձ պարտավորություններ, և Ռուսաստանը միշտ հավատարիմ է իր պարտավորություններին և մշտապես կատարում է դրանք»,- ասել է Պուտինը:
Նա հավելել է, որ սպառազինությունների ժամանակակից շուկայում ցանկացած երկիր կարող է գնել գրեթե ցանկացած զենք:
«Նման երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, նավթարդյունահանող երկիր` արագ աճող տնտեսությամբ, ոսկեարժությաին պահուստների բավական մեծ ծավալով, իհարկե, ի վիճակի է զենք գնել որտեղից պատահի»,- ասել է նա` միաժամանակ ընդգծելով, որ անհրաժեշտ է առկա խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: